Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

30.04.2020

 
Սիրելի լոռեցի՛ներ
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ աշխատանքային բազում հաջողություններն ու ձեռքբերումներն ուղեկցեն մեզ՝ բոլորիս, ամբողջ տարվա ընթացքում:
Աշխատանքի և աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը գալիս է հայ ազգի ակունքներից ու պատահական չէ, որ դարերի խորքից սկսած՝ բազում ստեղծագործություններ են ձոնվել աշխատող ու բարիք ստեղծող մարդկանց, փառաբանվել է նրանց վաստակը:
Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու:
Այսօր ականատես ենք լինում ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ տեղի ունեցող զարգացումներին, օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու հրամայականներ և միայն անդուլ աշխատանքն է մեզ ստիպում ետ չմնալու ու դեռ ավելին՝ շատ ոլորտներում հավասարը հավասարին քայլելու աշխարհի ամենազարգացած պետությունների հետ: Եվ ուրեմն, կեցցե՛ն աշխատող ու արարող մեր հայրենակիցները:
Միաժամանակ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր աշխատանքով ապահովել արժանապատիվ կենսամակարդակ, ինչից կախված է նաև մեր մարզի ու երկրի բարօրությունը:
Սիրելի՛ լոռեցիներ,
Այս տոնական օրվա առթիվ ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր հմտություններն ու ներուժը, գիտելիքներն ու փորձը, քանզի չափազանց կարևոր է , երբ հնարավորություն է ստեղծվում վայելելու տքանջան աշխատանքի ու անքուն գիշերների արդյունքը ու վաստակն ստանում է իր արժանի գնահատականը:

Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13