Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական ուղերձը Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Վալիկո Չալաբյանի մահվան կապակցությամբ
29.04.2020
![](http://lori.mtad.am/files/n_pics/25014_s.jpg)
Խորապես վշտացած եմ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն, սիրված բժիշկ Վալիկո Չալաբյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու գործընկերներին:
Իր մասնագիտական գործունեության ընթացքում՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, Վալիկո Չալաբյանը պատվով է կրել բժիշկ լինելու բարձր կոչումը: Որպես Տաշիրի, ապա նաև՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնների տնօրեն, մասնակից է դարձել բուժհիմնարկների առողջացման ու զարգացման գործընթացին:
Ցավոք, ծանր հիվանդությունը վաղաժամ խլեց նրա կյանքը:
Սիրված բժշկի և գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: