Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.04.2020

 Սիրելի՛ լոռեցիներ
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ը ոչ միայն սգո օր է, այլև՝ պահանջատիրության: Յուրաքանչյուր տարի այս օրը հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման պահանջը:
Հայոց արդար պահանջատիրության իրացման համար լրջագույն աշխատանք է տարվում Հայաստանում և Սփյուռքում, ուստի այսօր առիթ է նաև ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը հայտնելու ցեղասպանության փաստն ընդունած և դատապարտած պետություններին, միջազգային կառույցներին, առաջադեմ մարդկությանը, միջազգային հանրությանը:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը մի նոր սկիզբ դարձավ, և աշխարհասփյուռ հայությունը նոր եռանդով ու անհուն նվիրվածությամբ է պայքարում ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման համար:
Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ գալու է արդարացի հատուցման պահը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07