Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎ ԱՌԹԻՎ
16.04.2020
Ոստիկանության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերան ոստիկաններ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Մեր պետականության կայացման գործում անուրանալի ավանդ ունենալով՝ դուք շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Ոստիկանության համակարգի մի մասը կազմելով՝ Լոռու մարզային կառույցը ևս պատվով է կատարում իր վրա դրված դժվարին առաքելությունը:
Հատկապես հայ ժողովրդի համար, այս օրհասական պահերին մեզնից յուրաքանչյուրը առավել քան երբևէ ապավինում է ձեր օգնությանը:
Շնորհակա՛լ ենք զգոնության ու անքուն գիշերների համար:
Ես համոզված եմ, որ ձեզ համար այդ վստահությունն ու երախտագիտության խոսքերը ամենասպասված ու բարձր գնահատականն են:
Ոստիկանության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ
Ամենօրա ձեր աշխատանքում, օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի պահպանման, հանցագործությունների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի գործում Ձեր առջև դրված խնդիրները լուծվում են պրոֆեսիոնալ պարտքի խոր գիտակցմամբ` հանուն պետականության ամրապնդման և հայ ժողովրդի բարօրության ու ամենակարևորը՝ օրենքի առջև հավասարության սկզբունքով:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։