Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2020

 Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
Հայ ժողովուրդը դեռևս իր պատմության ակունքներից առանձնահատուկ պաշտամունք է տածել մայրերի նկատմամբ, նրանց օրհնությամբ ու սուրբ աղոթքներով են զավակները մեկնարկել իրենց կյանքի ուղին, դեմ հանդիման գնացել ցանկացած դժվարության՝ վստահությամբ, որ երբեք չեն ձախողի:
Սիրելի՛ մայրեր, կանայք
Աշխարհի լավագույն ստեղծագործությունները ձեզ են ձոնվել, պոետներն ու երաժիշտները, թատերագիրները և գեղանկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները ձեզնով են ոգեշնչվել՝ ստեղծելով աշխարհի մեծագույն գլխուգործոցները: Դուք եք կյանքի սկիզբը, այն կենսատու ուժը, որը մեզնից յուրաքանչյուրին ապրելու և արարելու ուժ է տալիս:
Մեր հայրենիքը հնում և այժմ ուժեղ ու պաշտպանված է եղել ձեր նվիրումի շնորհիվ: Դուք եք ամուր պահում հայ ընտանիքի սյունը՝ ամենայն հպարտությամբ և նվիրումով իրականացնելով ի վերուստ ձեզ տրված առաքելությունը։
Սրտի խորքից ձեզ ենք փոխանցում մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը, որը չի կարող չափվել որևէ մեծությամբ:
Կրկին շնորհավորելով այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մաղթում եմ մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09