Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿ ԱՂԱՍԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.01.2020

Խոր ցավով տեղեկացա սիրված պետական, քաղաքական գործիչ Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Աղասու Օհանյանի մահվան մասին:
Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն հարազատների, ընկերների ու բարեկամների,այլև, վստահ եմ, բոլոր վանաձորցիների համար:
Հայկ Օհանյանը մեր հայրենիքի անվանի և հայրենասեր այն գործիչներից էր, ով իր գիտակցական կյանքի ողջ եռանդն ու գիտելիքներն անմնացորդ ծառայեցրել է երկրի տնտեսական և սոցիալական հզորացման գործին: Մեծ է եղել նրա ավանդը հատկապես Կիրովական- Վանաձորի բոլոր բնագավառների զարգացման մեջ:
Նրա՝ ազնիվ ղեկավարի և հմուտ կազմակերպչի անվան ու ավանդի հետ են միահյուսվել արդյունաբերական տասնյակ ձեռնարկությունների ու արտադրամասերի, բնակելի զանգվածների ու թաղամասերի, հասարակական նշանակության բազմաթիվ օբյեկտների կառուցումն ու շահագործումը:
Հայկ Օհանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում, իսկ ապրած կյանքն ու վաստակն՝ ընդօրինակելի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38