Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

LՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06.12.2019

Սիրելի լոռեցինե՛ր
Ավերիչ երկրաշարժի օրերից արդեն 31 տարի է անցել, սակայն ցավն ու կսկիծը նույնքան խորն են, որքան հեռավոր 88-ին ու ամեն անգամ, դեկտեմբերի 7-ին դրանք նորից ու նորից գլուխ են բարձրացնում՝ որպես ծանր հիշողություններ:
Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է ցավակցական խոսք հղելու բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստեր ունեցան ու երախտագիտություն հայտնելու աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց:
Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:
Նոր Հայաստանի իշխանությունները, սակայն, հաստատակամ են և վճռական մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ լուծելու այս խնդիրը ու արդեն իսկ այս ուղղությամբ զգալի քայլեր &l

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00