Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
03.12.2019
Հարգելի՛ հայրենակիցներ,
դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես աշխարհի ավելի քան 100 երկրներում, նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր:
Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների նկատմամբ և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված քայլեր իրականացնելու համար:
Յուրաքանչյուր քաղաքացի, կարծում եմ, պետք է ջանքեր չխնայի, որպեսզի սահմանափակ կարողությունների տեր անձինք լինեն հասարակության լիարժեք անդամներ:
Նոր Հայաստանի կառավարության օրակարգում են այսօր հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները կարողանան լիարժեք իրացնել իրենց քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային իրավունքները: Ու չնայած այս ամենին անելիքները դեռևս բազմաթիվ են:
Լոռու մարզում գործող Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը ևս, որի նախագահն ի պաշտոնը հանդիսանում եմ ես, բավականին ակտիվ գործունեությամբ փորձում է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և լուծման ճանապարհներ ուղենշում: Մեր նպատակն է, որպեսզի կարճ ժամանակ անց, հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բոլոր խնդիրները լուծում ստանան: Վստահ եմ, հասնելու ենք դրան:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ