Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.11.2019

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Տեսնելով ձեր անսպառ եռանդն ու ակտիվությունը՝ առավել քան վստահ եմ, որ այդ ապագան հուսալի ձեռքերում է՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք պատրաստ ենք առավելագույնս սատար կանգնել ձեզ: Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենակարևոր երաշխիքն է: Հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ձեր ուսումնառության տարիների ընթացքում ջանք չխնայեք ինքնակրթվելու, ինքնազարգանալու և կայանալու հարցում: Մաղթում եմ, որ ուսանողական տարիները լավագույնս օգտագործեք գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանաք արդյունավետորեն հարթել ձեր կյանքի հետագա արահետները՝ թե՛ ինքներդ ձեզ, թե՛ մեր պետության առաջընթացի համար: Ամենայն բարին ձեզ, սիրելի՛ ուսանողներ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29