Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԵՆԱՎԱՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
19.10.2019
Սիրելի՛ շենավանցիներ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Շենավանի օրվա առթիվ:
Այս փոքրիկ ու հոգսաշատ գյուղը բազում նշանավոր մարդիկ է ծնել, հերոսներ ու մտավորականներ: Վստահ եմ՝ այդ գենը կխոսի նաև մատաղ սերդի արյան ու գիտակցության մեջ և ձեզ ու մարզի բնակչությանը բազում հպարտանալու առիթներ կտա:
Վստահ եմ, որ դուք հպարտանում եք ձեր անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում եք ձեր համայնքի նորօրյա տարեգրությունը:
Օրը տոնի է վերածվում, երբ այստեղ բնակվող ու արարող մանուկն ու ավագը իրենց համարում են այս մեծ ու զարգացող օջախի լիարժեք անդամը:
Մաղթում եմ Ձեզ, որ ապրեք անհոգ ու երջանիկ և առօրյա հոգսերը երբեք hուսալքության առիթներ չտան:
Շնորհավո՛ր տոնդ, Շենավա՛ն: