Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

14.10.2019

 Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը եղել և մնում է մեր երկրի զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը, և դա է պատճառը, որ կառավարությունը հետևողականորեն իրականացնում գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրեր:
Խորապես ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Վստահեցնում եմ, որ այսուհետ դուք աջակցություն եք ունենալու որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանքի ապահովմանն ուղղված ձեր աշխատանքում: Գյուղատնտեսությունը մեր երկրի, մեր մարզի ռազմավարական ուղղություններից է, ու կառավարությունը ջանքեր չի խնայում այն զարգացնելու համար: Պետական աջակցությամբ իրականացվող շուրջ մեկ տասնյակ աջակցության ծրագրերը միտված են ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը, նրանց եկամտի ավելացմանը:
Մենք վստահենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի ապահովել նաև ժամանակակից, նորարական գյուղատնտեսության միջոցով:
Ոլորտի արդիականացումը մեզ համար այսօր ամենակարևոր խնդիրներից է: Միմիայն ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանության միջոցով կարող ենք այս ոլորտում լուրջ արդյունքներ գրանցել:
Մենք հետևողական քաղաքականություն ենք վարում գյուղատնտեսության ենթակառուցվածքները զարգացնելու, գյուղատնտեսական կայունությունն ապահովելու և ռիսկերի նվազեցումն ապահովելու ուղղությամբ:
Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ, բարօրություն և բարքառատ տարիներ: Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի արձանագրել գյուղատնտեսության ոլորտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38