Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
04.09.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/22001_s.jpg)
Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Կասկածից վեր է, որ այս համակարգում կարող են աշխատել միմիայն անձնազոհ ու նվիրված մարդիկ, ովքեր հաճախ սեփական կյանքի ու առողջության գնով են իրականացնում իրենց առաքելությունը: Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ:
Սպիտակի երկրաշարժը վերապրած, բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր աշխատանքը հավասարազոր է կյանքեր փրկող բժշկի ու սերունդներ կրթող մանկավարժի մասնագիտությանը:
Թեև ոլորտում անելիքները բազմաթիվ են՝ մեծապես պայմանավորված նաև տեխնիկական հագեցվածությամբ, բայց վստահաբար կարող եմ նշել, որ Ձեր աշխատանքը բարձր է գնահատվում հանրության կողմից: Մարդիկ այսօր վստահ են, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:
Ձեր աշխատանքը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում և աճի տեմպերի պահպանում:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք պատվով իրականացնել ձեր առաքելությունը:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն: