Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

23.08.2019

Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Անկախության հռչակագրի օրվա առթիվ:
Հայաստանի անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռք բերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը:
Դարերի փորձով կոփված անկախության երազանքը մեզանում վերջապես հնարավոր դարձավ իրագործել 1990թ. օգոստոսի 23-ին: Այդ հռչակագրով ազդարարվեց Հայաստանի ինքնուրույնության ու ինքնիշխանության իրական մեկնարկը:
Հենվելով անկախության հռչակումից հետո ձեռք բերած մեր շուրջ 30-ամյա փորառության ու ձիրքի վրա, պետք է ավելի արդյունավետ օգտագործենք մեզ ընձեռված հնարավորություններն ու մեր ժամանակը, մեր արդեն ունեցածն ու հետագայում վաստակածը:
Դարավոր ընդմիջումից հետո մենք պատասխանատվություն ստանձնեցինք մեր իսկ ապագայի համար:
Այսօր, երբ մարդկանց գիտակցության ներսում տեղի է ունեցել մի ավելի իրական ու կարևոր անկախացում, երբ ազատությունն այլևս դարձել է իրական իրողություն, մեր ժողովուրդը նոր ջերմեռանդությամբ է կոչվելու սեփական հայրենիքի ծաղկման ու հզորացման գործին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում, որ մեր ժողովուրդն այլևս երբեք ստիպված չլինի անկախություն հռչակելու` կենտրոնացնելով նվիրական ուժերը գործող պետականությունն ու անկախությունը փայփայելու, շենացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, անկոտրում կամք, երջանկություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38