Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ

05.08.2019

 Հարգելի՛ երկաթուղայիններ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:

Տասնամյակներ շարունակ հայ երկաթուղայինները՝ նրանց շարքերում լոռեցիները, աչքի են ընկել մասնագիտական մեծ հմտություններով, իմացությամբ և տոկունությամբ: Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն զարգացման գործում: Անգնահատելի է ձեր վաստակը առաջին և երկրորդ աշխարհամարտերի ընթացքում՝ ռազմաճակատներին հարկավոր բեռներ հասցնելու, իսկ խաղաղ տարիներին՝ հայրենիքը վերակառուցելու, հազարավոր տոննաներով բեռնափոխադրումներ իրականացնելու գործում:

Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման համար կարևոր բաղադրիչներից մեկը,  ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Դժվարությունները, որոնք այսօր կաշկանդում են մեր երկաթուղուն, համոզված եմ, ժամանակավոր են և անցողիկ, որովհետև Նոր Հայաստանում կա դրանց լուծման կամք և վճռականություն:

Կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38