Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2019

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում օրվա խորհուրդը:

Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:

Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը մեզ համար այսուհետ ոչ թե երազանք է, այլ՝ իրականություն:

Նոր Հայաստանում  յուրաքանչյուրս մեր օրինապահ գործողություններով հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայությունը։ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։
 Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38