Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

31.05.2019

 Իմ փոքրի՛կ բարեկամներ, թանկագի՛ն ծնողներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր ձեր տոնն է:
Պաշտպանելով և երջանկացնելով մեր երեխաներին՝ մենք ապահովում ենք մեր երկրի կայունությունն ու առողջ ապագան: Նրանց ճիշտ դաստիարակությունից է կախված մեր ժողովրդի հետագա բարեկեցությունը, շիտակ և ուժեղ պատմությունը, աշխարհի բարոյական պատմությունը:
Իրականացնելով մեր մանուկների մանկության երազանքը՝ մենք նրանց համար արդեն իսկ ձևավորում ենք երջանկության ու սիրո միջավայր:
Երեխաները հավերժական սիրո ու պարտականությունների խորհրդանիշ են: Մենք՝ մեծահասակներս, ուշադրություն ենք դարձնում կատարված գործերին, երեխաները տեսնում եմ միմիայն սերն ու հոգածությունը:
Մենք պարտավորվում ենք հենարան տալ մեր մանուկներին, նրանց սովորեցնել լինել բարի, տեսնել գեղեցիկը, գնահատել ազգային ու համամարդկային արժեքները:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծնողներին, իրենց սուրբ առաքելությունն ու կոչումն արժանապատվորեն կրելու համար և լիահույս եմ, որ մեր ապագան պաշտպանված է լինելու:
Իրական խաղաղության հասնելու համար մենք պետք է սկսենք երեխաներից:
Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ընտանեկան ջերմություն, ուժեղ և ապահով հայրենիք ու ապագա: Թո՛ղ առույգ ծիծաղն ու սերը հարատև լինեն ձեր կյանքում:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53