Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ

27.05.2019

Սիրելի՛ լոռեցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ և ուզում մեկ անգամ ևս փաստել, որ մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: 

1918թ. մայիսին հայ ժողովուրդն իր հերոսական կեցվածքով կարողացավ կերտել այս երեք հաղթանակները և վերականգնել ավելի քան 5 դար առաջ կորսված անկախությունն ու պետականությունը: Սա պատմական լուրջ հեղաշրջում էր առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ: Ու պատահական չէ, որ հետագայում հայ ազգի մարտական անկոտրում ոգին դրսևորվեց 1991թ.-ի ղարաբաղյան մարտերում ու հետո նաև՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Գլուխ խոնարհելով հայ քաջորդիների անմար հիշատակի առջև ու հպարտությամբ նայելով մեր քաջ զինվորների աչքերին՝ ուզում եմ  բոլորիս մաղթել խաղաղություն ու հաջողություններ, իսկ սահմանին կանգնած հայ զինվորին՝ նաև ուժ և վճռականություն՝ կատարելու իրենց սուրբ պարտականությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-20 16:58:48