Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2019

Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի, Վերջին դասի կապակցությամբ:

Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում  է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Դուք նոր ճանապարհի մեկնարկին եք: Երիտասարդներիցդ ոմանք իրենց սրբազան պարտքը կտան հայրենիքին՝ համալրելով Հայոց ազգային բանակի հերոսական շարքերը, ոմանք իրենց կրթությունը կշարունակեն կրթական այլ հաստատություններում, մյուսներն իրենց կայացման ճանապարհը կտեսնեն այլուր: Ինչպիսին էլ լինի ձեր կողմնորոշումը, ուզում եմ վստահ լինել, որ բոլոր ձեռնարկումներում կլինեք արդարամիտ, շիտակ ու ձեր ջանքերը կներդնեք բացառապես ի շահ բարու, լավի և ընդդեմ անարդարի ու չարամտության:

Մաղթում եմ, որ գեղեցիկ հիշողություններ տանեք այն կրթօջախներից, որտեղ անցել են ձեր կյանքի ամենաանհոգ տարիները, մաղթում եմ, որ այդ անհոգությունը, մարդկային հարաբերություների պարզությունն ու ազնվությունը, որ ունեցել  եք մանկության ու պատանեկության տարիերին, ուղեկից լինեն կյանքի դժվարին շրջափուլերում:

Ողջունում եմ նաև բոլոր ուսուցիչներին ու շրջանավարտների ծնողներին, քանզի այսօր նրանց համար ևս  նշանակալի և հուզումնառատ օր է:

Սիրելի՛ շրջանավարտներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ուրախ օր և երջանիկ ապագա:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36