Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

17.05.2019

Հարգելի՛ բարեկամներ 
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մեր երկիրը առանձնահատուկ հպարտությամբ է մասնակից դառնում այս տոնին, քանզի այն առավելապես հատուկ է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող այն սակավաթիվ ազգերին, որոնք աշխարհին ասելիք ունեն:Հայաստանն, այդ թվում և մեր չքնաղ Լոռին, թանգարան են բաց երկնքի տակ:

Մենք հպարտանալու շատ բաներ ունենք, քանզի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մեր պատմության ու մշակույթի այցետոմսը հարուստ թանգարաններն են:
Թանգարաններն ու հուշարձանները սոսկ պատմության վավերագրեր չեն, այլև՝ տվյալ ժողովրդի ազգային ու պետական դիմագիծն ամբողջացնող դրսևորումներ: Լոռու մարզի առաջիկա տարիների ծրագրերում մեծ տեղ է հատկացված տուրիզմի զարգացմանը, հետևաբար մարզում գործող թանգարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները տուրիզմի զարգացման, մեր ժողովրդին հազարավոր օտարերկրացիների ներկայացնելու գործում մեծ դերակատարություն ունեն:

 Այս օրը առիթ է շնորհավորելու նաև թանգարանների գիտաշխատողներին, էքսկուրսավարներին և շնորհակալություն հայտնելու նրանց անշահախնդիր ու անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ այդ պատասխանատու գործը նրանք պատվով են կատարում՝ մշտապես ներդնելով նոր ու առաջավոր

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21