Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
15.05.2019
Սիրելի լոռեցինե՛ր,
Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Ընտանիքը մեզնից յուրաքանչյուրի հենարանն է, այն տաքուկ անկյունը, որտեղ մենք հանգստանում ու դրական էներգիայով ենք լցվում, որտեղ մոռանում ենք մեր առօրյա հոգսերն ու անհանգստությունները:
Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի կրողն ու պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը:
Լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո ու հատկապես վերջին տարում այս հոգածությունն առավել ընդգծված է դարձել՝ շնորհիվ ցուցաբերվող նորովի մոտեցումների ու դիրքորոշումների: Ու պատահական չէ, որ բոլոր ժամանակներում էլ պետության զարգացման հիմքում դրվել է ամուր ընտանիքներ ունենալու գաղափարը: Ընտանիքների բարեկեցությամբ է պայմանավորված պետության ամրությունը, բարօրությունն ու առաջընթացը: Այն սիրո, հարգանքի ու հանդուրժողականության ակունք է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:
Կրկին անգամ շնորհավորելով Ընտանիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ