Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

03.05.2019

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները արհեստավարժ ու բարեխղճորեն կատարող լրագրողներին, այլև մեզ՝ բոլորիս, քանզի մենք յուրաքանչյուր պահի անաչառ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությանն ենք առնչվում, և տեղեկատվության ազատության գաղափարը, որն ամրագրված է օրենքով, մեզ համար չափազանց կարևոր է: Գաղտնիք չէ՝ որքան ազատ է մամուլն, այնքան ժողովրդավար է երկիրն իր անշեղորեն զարգացող ուղով:

Իմ ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում չափազանց բարձր եմ գնահատում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը, նրանց դերակատարությունը հասարակական-քաղաքական զարգացումներում, ուստի վստահ եմ, որ հայրենական լրատվամիջոցները միշտ պատվով կկրեն իրենց կոչումը՝ իրենց գրիչն ու սուր միտքը ծառայեցնելով ի բարին ու արդարը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ և մաղթում, որ նոր Հայաստանում մամուլը միշտ ազատ ու անկաշկանդ լինի և այդ ազատությունը երբեք ի չարս չգործադրվի, այլ ծառայի հանուն երկրի  կայունության ամրապնդման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:42:40