Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
16.04.2019
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Այս մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կատարված աշխատանքը և ասելու, որ ոստիկանության ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով է իրականացնում իր առաքելությունը: Հետհեղափոխական Հայաստանը գտնվում է բարեփոխումների հորձանուտում, և հենց այդ բարեփոխումները պետք է պայմանավորեն, ուղենշեն մեր անցնելիք արդար ճանապարհը, իսկ դուք այդ ուղու երաշխավորն եք:
Դուք կոչված եք ձեր իսկ օրինակով նպաստելու հասարակության մեջ արդարության և օրինապահության ամրապնդմանը, անվտանգ ու պաշտպանված լինելու զգացումի զորացմանը։
Հայ ժողովուրդը, այդ թվում և լոռեցիները, գիտակցում են ձեր մեծ պատասխանատվությունը և գնահատում ձեր ծառայությունը, ջանքերն ու նվիրվածությունը և որ ամենակարևորն է՝ հավատում կարգ ու կանոնի պահպանմանը, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, անձնական երջանկություն: