Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապացությամբ

05.04.2019

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլյոթյան այս գեղեցիկ օրվա` Մայրության և գեղեցկության տոնի կապացությամբ:
Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն ամենանվիրական պահապան ուժերն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս ողջ կյանքի ընթացքում: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու ևս մեկ գեղեցիկ առիթ է: Մենք ձեզ փոխանցում ենք մեր սերը` մեկ անգամ ևս շեշտելով մեր խորին երախտագիտությունը:
Նոր Հայաստանում պետության գլխավոր հոգսերից է սատար լինել ձեզ ամեն հարցում, հոգալ, որ ձեր հարկի տակ իշխեն համերաշխությունը և բարեկեցությունը: Մեր ընտանիքների, զավակների ապահով ներկան և լուսավոր ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են: Դուք մեր կյանքի լուսավոր այն կետն եք, որը մեզ առաջնորդում է դեպի անհաղթահարելի թվացող բարձունքներ:
Մարիամ Աստվածածնի ավետման այս օրը ցանկանում եմ, որ բոլոր բարի ուժերը հովանի լինեն ձեզ։
Սիրելի՛ կանայք` մայրեր, քույրեր ու աղջիկներ
Մաղթում եմ ձեզ անսպառ սեր, անձնական երջանկություն և առողջություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38