Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
07.03.2019
Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր և աղջիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, որ նոր Հայաստանում առավել քան երբևէ լինեք անհոգ, ինքնաբավ, սիրված ու գնահատված ոչ միայն ձեր հարազատների, այլև այն կոլեկտիվների կողմից, որտեղ աշխատում ու արարում եք հանուն ձեր ընտանիքների ու մեր երկրի բարեկեցության:
Սիրելի կանայք, այսօր ձեր դերակատարությունը ցանկացած բնագավառում առավել քան կարևորվում է ու դրա վառ ապացույցն է նաև կին պատգամավորների այսչափ ներկայացվածությունը Ազգային ժողովում, պետական կառավարման ապարատում, կրթության և առողջապահության, մշակույթի ոլորտներում, այլուր:
Մենք անչափ գնահատում ենք ձեր մեծագույն վաստակը մեզնից յուրաքանչյուրի կայացման գործում. չէ որ յուրաքանչյուրս մեր վրա կրում ենք մայրական սիրո, քրոջական հոգատարության, հետագայում նաև սիրելի կնոջ ու քնքշաբույր դուստրերի ջերմության ազդեցությունը:
Եղեք առողջ ու երջանիկ և թող գարնանաբույր ժպիտը երբեք չպակասի ձեր դեմքից: