Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 22-րդ ամյակի կապակցությամբ

10.11.2018

 Հարգելի՛ գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 22-րդ ամյակի առթիվ:
Տեղական ինքնակառավարման մարմինների համար անցած տասնամյակները եղել են կայացման, դժվարությունների հաղթահարման ու ձեռքբերումների ընթացք, որում նրանք դարձան ժողովրդավարության և հանրապետության քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը:
Թավշյա հեղափողությունը արմատապես նոր որակի և աշխատաոճի մարտահրա-վերներ առաջադրեց տեղական ինքնակառավարմանը: Ժողովրդի հետ շփումների առաջնային օղակ լինելով, տեղական ինքնակառավարման մարմինները կոչված են անհետաձգելիորեն լուծել նրանց առօրյա խնդիրները` կրելով բնակչության բարեկեցության բարելավման ամբողջ պատասխանատվությունը։
Լինելով կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչ, ՏԻՄ-ը պետք է լուծի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ներդաշնակեցման կարևորագույն խնդիր` պետությունն իբրև գործընկեր ունենալու համար: Տեղական ինքնակառավարումը քաղաքացիների համար իրական հնարավորություն է նաև իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:
Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեզ համար առաջնային է տարածքների համաչափ զարգացումն ապահովելը: Համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:
Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար:
Մեր միասնական և վերջնական նպատակը պետք է լինի ուժեղ և կազմակերպված համայնք ունենալը, ինչը բխում է ոչ միայն համայնքի, մարզի, այլև՝ երկրի շահերից:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և մաղթում մեր տեղական իշխանությունների աշխատակիցներին բարեկեցություն, հաստատակամություն, նորանոր հաջողություններ իրենց իրավասություններն իրականացնելու պատվաբեր գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38