Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Շնողի օրվա առթիվ
21.10.2018
![](http://lori.mtad.am/files/n_pics/17708_s.jpg)
Սիրելի՛ շնողնեցիներ,
հողն ու հայրենիքը շենացնող ու կառուցող սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Շնողի օրվա կապակցությամբ, մաղթում սեր ու անսահման նվիրում ձեր հայրենի բնօրրանի նկատմամբ:
Արգավանդ ու բարեբեր այս փոքրիկ հողակտորի վրա ձեր նախնիներն ավելի քան հազար տարի զբաղված են եղել հողն ու օջախը շենացնելու շնորհակալ աշխատանքով: Բնության այս հրաշալի անկյունն այսօր դարձել է ձե՛ր ծննդավայրը, այսօր դո՛ւք եք շարունակում գյուղի անվանումից անգամ սկիզբ առած շենացման ու կառուցման պապենական պատգամը: Գյուղի տարածքում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային տասնյակ կոթողները վկայում են ձեր ստեղծարար ծագման, ազնիվ ու աստվածավախ տեսակի մասին:
Միանալով Շնողի օրվա առթիվ հնչած բոլոր բարեմաղթանքներին, որպես Լոռու մարզպետ ես ավելացնում եմ իմ համոզմունքն ու