Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը
03.09.2018
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Լոռու մարզային փրկարարական ջոկատը բարձր չափանիշների համապատասխանող կառույց է, և լոռեցիները լիահույս են, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն հմուտ և համարձակ, փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարող մարտիկներ:
Ժողովրդի վստահությունը, գործի կարևորությունն էլ ավելի է բարձրացնում Լոռու մարզային փրկարարական վարչության պատասխանատվությունը: Անելիքները շատ են և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Վստահ եմ, որ մարզային փրկարարական վարչության մեր աշխատողները հատուկ անձնվիրությամբ ու գրագետ պատրասականությամբ նոր հաջողություններ կգրանցեք նաև այդ ոլորտներում:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ դուք մշտապես հաջողությամբ և անթերի իրականացնեք ձեր առաքելությունը:
Ձեզ՝ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկ