Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ
16.07.2018
Հարգելի հանքագործներ և մետալուրգներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը:
Վաղնջական ժամանակներից մեր նախնիները տիրապետել են մետաղամշակման գաղտնիքներին ու հմտություններին, խոփ են ձուլել և սրեր, զարդեր ու կենցաղային իրեր՝ օգտագործելով հայոց լեռների ընդերքի հանածոները:
Հայ հանքագործի և մետալուրգի դժվարին աշխատանքը շենացրել է երկիրը, անգնահատելի դեր կատարել հայրենիքի պաշտպանության համար:
Այսօր էլ է այդպես: Հզորություն և տոկունություն պահանջող ձեր աշխատանքով դուք մեծապես զորավիգ եք մեր տնտեսությանը:
Մենք հպարտանում ենք, որ մետաղամշակման հնագույն օջախներից է համարվում նաև Լոռին, իսկ ներկայիս մեր հանքագործներն ու մետալուրգները հանրապետության հանքարդյունաբերության լավագույն ջոկատը լինելու համբավն ունեն:
Կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում քաջառողջություն, բարեկեցություն: