Տպել
Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
04.07.2018
Հարգելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունը մեր անցած պատմական մեծ ուղու դարավոր փորձի և Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական և քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու գրավականը:
Մայր Օրենքը Հայաստանի և Սփյուռքի ողջ հայության համար քաղաքակիրթ ազգերի ու պետությունների հետ արժանապատիվ ապրելու և գոյատևելու, մեր հավերժող ինքնության յուրատեսակ անձնագիրն է, ներկայի և ապագայի նվիրական տեսլականների իրականացման ուղենիշը:
Մենք հպարտ ենք մեր Սահմանադրությամբ:
Փառք Հայոց պետականությանը:
← Վերադառնալ ցուցակին
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52