Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2018

Հարգելի՛ բուժաշխատողներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը:
Դուք՝ ամենամարդասիրական մասնագիտության կրողները լինելով, հազարավոր մարդկանց կյանքեր եք փրկում և արժանի եք բոլորիս ջերմ երախտագիտությանը:
Լոռու մարզի առողջապահության ոլորտում քիչ չեն հմուտ մասնագետները, պարտքի և պատասխանատվության զգացմամբ բուժաշխատողները: Ժողովուրդը նրանց գնահատում և վստահում է: Փա՛ռք ու պատիվ նրանց:
Ոլորտում կան նաև ստվերոտ երևույթներ, որոնք արդարացիորեն հարուցում են բնակչության դժգոհությունը: Դրանց նկատմամբ մենք անհաշտ ենք լինելու և խիստ գնահատական կտրվի անօրինական բոլոր երևույթներին ու բժշկի հեղինակությունն արատավորողներին: Մենք, ձեզ հետ միասին, միայն այդկերպ կարող ենք վերականգնել բժշկի երբեմնի բարձր հեղինակությունը, վստահությունը՝ նրա նկատմամբ:
Առիթն օգտագործելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ Լոռու մարզի առողջապահության խնդիրները կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և հնարավոր ամեն ինչ կանենք ոլորտի բարեփոխումների ու զարգացման համար: Ժողովրդին ազնվորեն ծառայող հմուտ բուժաշխատողները չեն անտեսվի և կգնահատվեն ըստ արժանվույն:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36