Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

31.05.2018

 Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնն առաջին հերթին մանուկների և ծնողների օրն է:
Այն սերն ու գորովանքը, աղոթքներն ու մաղթանքը, որոնք հղվում են մեր մանուկներին՝ խաղաղ երկինք, երջանիկ կյանք, անհոգ մանկություն ունենալու ջերմ ցանկություններով, ի վերջո, մենք՝ մեծահասակներս ենք ապահովելու: Ուստիև, մեր երկրի հզորությունը բազմապատկելու գիտակցմամբ ու մասնակցությամբ, մեր հայրենասիրությամբ ու արդար աշխատանքով, մեր քաղաքացիական արդարամիտ վարքով պարտավոր ենք աննահանջ մնալ:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր պայծառ մանուկներին, նրանց ծնողներին, բոլոր նրանց, ովքեր մանկություն են պաշտպանում:
Մաղթում եմ կապույտ, խաղաղ երկինք, յուրաքանչյուր հարկի տակ մանկան կարկաչուն ծիծաղ, ծնունդներ ու բարօրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38