Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
18.05.2018
Հարգելի բարեկամներ,
Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին, բոլոր նրանց, ովքեր սերունդների համար պահպանում են մեր պատմության մասունքները, հնագույն արհեստների ու արվեստի, մշակույթի գանձերը:
Արդեն ծրագրեր են մեկնարկվել և առաջիկա տարիներին մեր մարզում աննխաընթաց զարգացում կունենան տուրիզմն ու զբոսաշրջությունը: Մարզում գործող 11 թանգարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները տուրիզմի զարգացման, մեր ժողովրդին հազարավոր օտարերկրացիների ներկայացնելու, ինչպես նաև մատաղ սերնդի դաստիարակության գործում մեծ խնդիրներ ունեն: Այդ կարևոր գործի համար նոր ու առաջավոր մեթոդներ են ներդրվում և, լիահույս եմ, որ դրանց մեջ ներ կառնվեն նաև մեր ժողովրդի նորագույն պատմության մարտական ու արարչագործական վավերապատումները՝ աշխարհին ներկայացնելու ոչ միայն մեր նախնիների այլև նրանց արժանավոր զավակների մեծագործությունները:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում հաջողություններ: