Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2018

 Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր
Ի սրտե, որդիաբար ու եղբայրաբար շնորհավորում եմ մեր սիրելի մայրերի ու թանկագին քույրերի հրաշագեղ տոնը:
Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայացքի ներքո են դաստիարակվել ազնվասիրտ մեր զավակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինվորն ու զորականը, հոգևորականն ու շինականը, որոնք շենացրել են մեր հայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները և պաշտպանել ազատ ապրելու աստվածաշնորհ մեր իրավունքը:
Մենք հպարտ ենք ձեզնով և շնորհապարտ ենք ձեր դարավոր ավանդի համար:
Մայրերի և քույրերի սերն ու հոգատարությունը, մոր խորհուրդն ու օրհնանքն այն արժեքներն են, որոնք չեն վաճառվում կամ տրվում պարտքով, բայց որոնք զգում և պահում ենք ողջ կյանքում:
Ձեր Արարչատու շունչն ու ներկայությունը կա մեր բոլոր բարի ձեռնարկումներում, պահապան է սահմանները պաշտպանող մեր զավակներին, ուղեկից է խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան է՝ չարին ու վատին ընդդեմ:
Մենք արժանի կլինենք ձեր անափ սիրուն և հոգատարությանը:
Հայ ընտանքի ամրությունն ու հաջողություններն ավանդաբար խարսխված են եղել ձեր հոգատարության ու անձնազոհության վրա, ուստի առավել քան կարևոր է ձեր դերակատարությունն այսօր, երբ մեր երկրի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան ծառացած:
Ներկայում, լինի դա հասարակական-քաղաքական կյանքում, արդյունաբերության մեջ, կրթության, գիտության մեջ, թե՝արվեստում, տարեցտարի մեծանում է Ձեր դերն ու դերակատարությունը, և առանց գեղեցիկ սեռի անհնար է պատկերացնել և ոչ մի առաջընթաց:
Այսօր մեր ամենաառաջնային խնդիրներից մեկը վաղվա հուսալի ապագայի հանդեպ հավատի ու մատաղ սերնդի մեջ հայրենասիրության անկոտրում ոգու դաստիարակումն է, և այդ պատասխանատվության մի զգալի մասը ստանձնել եք դուք:
Մայրական սիրտն ամենից շատ է ցավում երկրի համար, այնպես, ինչպես սեփական զավակի դեպքում, միաժամանակ, մայրական սիրտն ամենից շատ է մտահոգվում նրանց համար, ովքեր պաշտպանում են երկրի խաղաղությունն ու անվտանգությունը:
Մենք երախտապարտ ենք Ձեզ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն՝ ընտանիքով, զավակներով, թոռուծոռներով ընտանեկան երջանկություն:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36