Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռումարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

26.01.2018

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բանակի օրը հաղթանակի տոն է, ազգի, ժողովրդի լինելիության, խաղաղության պատվարի տոն:
Մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ, ասք ու լեգենդներում Հայոց պատմությունը հանուն ազատության հաղթական պայքարով է սկզբնավորվել և Հայկ Նահապետի ազատատենչ ոգու, նրա հաղթանակի խորհրդով: Պատմական ճակատագրով դա մեզ ուղեկցել է հազարամյակներով: Դարեր անց այդ խորհուրդը վերստին բանակ ծնեց Արցախյան գոյապայքարում: Մեզ պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին դարձրեց բանակ: Այսօր մենք երախտապարտորեն գլուխ ենք խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում ենք մեր ավագ եղբայրների, հայրերի ու պապերի հայրենանվեր գործը:
Փա՛ռք հայրենիքի համար զոհված անմահներին:
Այսօրվա Հայոց բանակը նոր կառույցների և սպառազինության պայմաններում, շարունակում է կատարելագործվել և զարգանալ, շարունակում է լինել Հայաստանի և Արցախի հուսալի վահանը:
Այս տարի հայ ժողովուրդը տոնելու է Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-ամյակը: Այդ հերոսամարտերը 20-րդ դարասկզբի մեր գոյապայքարի հաղթական այն եռաթև կամարն է, որի վրա խոյացավ դարավերջի Արցախյան ազատագրական հաղթանակի շքեղ գմբեթը՝ հայոց եռագույն դրոշների հավերժական ծփանքով:
Սիրելի հայրենակիցներ, մենք՝ լոռեցիներս, հանուն հայրենիքի մղված մարտական բոլոր գործողություններում խիզախության և անձնվիրության բազմաթիվ օրինակներ ունենք: Այսօր էլ մերբանակի շարքերում քիչ չեն Լոռու բնաշխարհի զավակները: Նրանք պատվով են կրում հայրենիքի զինվորի վեհ կոչումը՝ ծառայակիցների հետ իրենց ուսերին պահելով մեր ստեղծարար աշխատանքի խաղաղ ու կապույտ երկնակամարը:Դիմելով նրանց և Հայոց բանակի բոլոր ծառայողներին՝ Լոռու ազգաբնակչության և իմ անունից մաղթում եմ անփորձանք ծառայություն, երջանկություն և բարօրություն բոլորի օջախներում:
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:

Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34