Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ
17.11.2017
Սիրելի ուսանողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր մոլորակի առաջադեմ ուսանողությունը, այդ թվում և մեր հայ երիտասարդները, նշում են այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը՝ վերահաստատելով երիտասարդ սերնդի ազատ ու անկախ ապրելու, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ կուռ համախմբվածությունը: Հայ ուսանողը, մեր ժողովրդի դարավոր ավանդույթների, իմաստնության, նորօրյա գիտության ու արվեստի ժառանգորդն ու զարգացնողն է:
Սիրելի ուսանողներ,
Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, հպարտ ենք ձեզանով: Դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ, անսահման հնարավորություններ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և նպատակները կյանքի կոչելու համար: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր մարզի երիտասարդները ամենատարբեր նախաձեռնություններով ակտիվորեն մասնակցում են մարզում իրականացվող տարաբնույթ միջոցառումներին ու ծրագրերին, քաղաքական ակտիվ դիրք են գրավում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, ինչը անգամ միջազգային հարթակներում մեզ հպարտանալու բազմաթիվ առիթներ է տալիս: Անվիճելի է, որ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված նաև յուրաքանչյուր պետության դերը` համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Սիրելի՛ ուսանողներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ՝մաղթելով նվիրական իղձերի իրականացում, հաջողություններ ուսման մեջ, պայծառ և հուսալի ապագա: