Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

16.10.2017

 Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա
կապակցությամբ:
Գյուղատնտեսությունը երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցության ապահովումը պայմանավորող կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, և յուրաքանչյուրիդ փորձը, հմտությունը, տքնանքն ու դրանց արգասիքը մշտապես գտնվում են պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում:
Ոչ ոք ավելի լավ չգիտի հող-հայրենիքի հրաշագործությունը, քան դուք: Նրա արգասաբերությունը ձեր տքնանքի արդյունքն է:
Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է գյուղատընտեսու-թյան արդիականացմանն ու բարեփոխումներին, գյուղացու բարեկեցության ապահովմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Մի քանի օր առաջ մենք ձեզ հետ միասին նշեցինք Լոռու ավանդական Բերքի տոնը: Այդ տոնական միջոցառման հերոսներն ու մասնակիցները երկրագործներդ էիք, որ ձեր բերք ու բարիքով կրկին հաստատեցիք պապենական այն իմաստնությունը, թե՝ հողին տված արդար քրտինքը զուր չի կորչում:
Մենք լիահույս ենք, որ հաջողությամբ իրականացվելու են այն բոլոր բարեփոխումները, որոնք կոչված են զարգացնելու գյուղն ու գյուղատնտեսությունը:
Կրկին շնորհավորելով ձեր տոնը՝ մաղթում եմ քաջառողջություն, կորով, բերք ու բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59