Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ
07.10.2017
Հարգելի վանաձորցիներ,
Շնորհավորում եմ ձեզ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:
Մենք ականատեսն ու մասնակիցն ենք այն ուրախալի իրողության, որ Լոռու մարզկենտրոնը նոր շունչ ու ավյուն հաղորդելով վերամարմնավորում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի լավագույն ավանդույթները: Դրանք մեր քաղաքի պատմության բացառիկ էջերից են և ամփոփում են քաղաքակրթության և մշակույթի դարավոր վկայություններ, հայրենիքի պաշտպանության և անդուլ աշխատանքով հարազատ ոստանի հզորացման, զարգացման հերոսական բազմաթիվ օրինակներ:
Վանաձորցին աշխատանքի, գիտության, մշակույթի հարգն իմացող քաղաքացի է, ով յուրահատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ շարունակում է իր քաղաքի պատմությունը՝ նոր, արժանահիշատակ դրվագներ արձանագրելով դրանում:
Կրկին շնորհավորում եմ Վանաձորի տոնը, բոլոր վանաձորցիներին մաղթում քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղ երկինք: