Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ

06.10.2017

 Հարգելի բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի օրվա առթիվ:
Լոռու մարզի գրադարանավարներդ ու մատենագետներդ մեծ դեր եք կատարում սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Ձեր ամենօրյա աշխատանքով, պարբերաբար կազմակերպվող հետաքրքիր միջոցառումներով մեծապես նպաստում եք լավագույն գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը, մարդկության կուտակած գիտելիքների պահպանմանն ու նոր սերունդներին դրանց հետ հաղորդակից դարձնելուն:
Վերջին շրջանում, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունները՝ ինֆորմատիկայի, ինտերնետի և հեռահաղորդակցման մշակույթն արդեն մուտք է գործում գրադարաններ, և ուրախալի է , որ մեզանում ևս փորձեր են արվում այդ ուղղությամբ: Դրա արմատավորումն ու զարգացումը ժամանակի պահանջն է:
Կրկին շնորհավորելով Գրադարանավարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53