Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
03.10.2017
Թանկագին տարեցներ, սիրելի ծնողներ, պապիկներ, տատիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հայ ընտանիքն ավանդաբար ջերմ վերաբերմունք, անկեղծ հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն, խորհրդանշական այս օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս խորհենք ավագ սերնդի, նրա անցած ուղու, վաստակի ու նրա խնդիրների մասին:
Մեր օրերում փոխվում են բարեկեցիկ ծերության, տարեցների խնամքի հանդեպ մոտեցումները: Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարել այդ փոփոխությունների արդյունքում առաջ եկած ակնկալիքները:
Տոնի առիթով ես ցանկանում եմ ձեզ խորին շնորհակալություն հայտնել ձեր մեծագույն վաստակի համար, մեզ կյանք պարգևելու, հայրենասեր զավակներ ծնելու և դաստիարակելու համար, ձեր մշտական օրհնանքի և աղոթքների համար:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք: