Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
04.07.2017
Հարգելի՛ հայրենակիցներ
Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրը:
Մայր օրենքը պատմության մեջ մեր անցած ուղու դարավոր փորձի ու տեսլականների, Հայրենիքի զարգացման ու հզորացման, ժողովրդավարության զարգացման, քաղաքացու իրավունքների ու պարտականությունների, բարոյական ու քաղաքակիրթ կերպարի հենքն ու հիմնաքարն է, սոցիալական և իրավական պետություն ունենալու, պահպանելու, ամրապնդելու գրավականը:
Մենք հպարտանում ենք մեր Սահմանադրությամբ:
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ և բոլորիս, նաև եկող սերունդներին մաղթում իրավական ու սոցիալական կուռ օրենքներով հավերժող հայրենիք: