Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

20.06.2017

Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը:
Ուզում եմ երախտիքի խոսք հղել ձեզ և մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր այս տոնական օրն անց են կացնում վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապ օգնության մեքենաներում, ինչպես նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության համար։
Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է: Կառավարությունը, մարզային իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, միավորելով նաև բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների հնարավորություններն ու ջանքերը, ձեզ հետ միասին ծրագրեր ենք իրականացնում բնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելու, բուժհաստատություններն արդիականացնելու, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։
Անցած մեկ տարում մարզի առողջապահական շուրջ 20 հիմնարկներում վերանորոգումների, կահավորման, նոր սարքավորումներ ձեռք բերելու և նոր ծառայություններ ստեղծելու համար իրացվել է 180 միլիոն 788 հազար դրամ, որից շուրջ 22 միլիոնը՝ սեփական միջոցներով: Վերջին հինգ տարում սեփական միջոցներով ներդրումները կազմել են ավելի քան 240 միլիոն:
Լոռու մարզի առողջապահության ոլորտի զարգացումը շարունակական բնույթ է կրում և մոտ ապագայում մենք ձեզ հետ նոր բարեփոխումների ու զարգացումների ականատեսը կլինենք:
Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը։
Այդ գիտակցումով ու ձգտումով էլ շարունակելու ենք աշխատել:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36