Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

26.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության լուսավոր էջերից է և հայ ժողովրդի հարատևման ու հավերժության ապացույցներից մեկը:

Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը , ուղի գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը: 99 տարի առաջ, այս օրը մեր նախնիներն ապացուցեցին աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ, որ նա պատրաստ է պայքարել հանուն հայրենիքի ազատության և պետականության վերականգնման: 

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրին հայ զինվորականի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը ապագայի հանդեպ: Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված` թողնելով, սակայն, մեծ ժառանգություն և պատմության դաս հանդիսանալով սերունդների համար:

Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին` բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող ու բարգավաճող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը: Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական և ազգային շահերը:

Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար, նրանց, ովքեր Արցախյան գոյապայքարում պաշտպանեցին հայրենիքն ու նրա անկախությունը, նրանց, ովքեր ընկան հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:

Կեցցե՜ Հայաստանի← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38