Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ
25.05.2017
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, սերունդների ժառանգորդությունը հաստատող իրադարձության բոլոր մասնակիցներիդ՝ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին և ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:
Մեր երկրում կրթությունն ու դաստիարակությունը մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Լոռու մարզում այդ ուղղությամբ առավել քան խոստումնալից և աննախադեպ սկիզբ է դրվել: Մարզի թվով 12 դպրոցներում ձեռնամուխ ենք եղել «Սմարթ» դասասենյակների կառուցմանն ու կահավորմանը: Մոտ ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացումը մեր մարզի զարգացման կարևորագույն ոլորտը պետք է դառնա, իսկ այս ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստենք հենց աշակերտական նստարանից:
Վստահ եմ, որ այդ պատասխանատու գործում ջանք ու եռանդ չեն խնայելու մեր մանկավարժներն ու համապատասխան մասնագետները՝ ի շահ գիտելիքներով ու ստեղծագործ մտքով սերունդ ունենալու և հանուն մեր երկրի զարգացման ու հզորացման:
Այսօր ուսումնառության առաջին լուրջ շեմն անցնելով, կյանք է մտնում մի նոր սերունդ, հայրենիքի, հարազատ ժողովրդի նվիրական տեսլականների կառուցումը նոր եռանդով շարունակող սերունդը:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք:
Կրկին շնորհավորում եմ տոնական իրադարձության առթիվ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում: