Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
18.05.2017
Հարգելի բարեկամներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Սա քաղաքակիրթ երկրների, պատմություն ունեցող ազգերի, արվեստն ու մշակույթը բարձր գնահատողների օրն է:
Թանգարաններն ու հուշարձանները սոսկ պատմության վավերագրեր չեն, այլև՝ տվյալ ժողովրդի ազգային ու պետական դիմագիծն ամբողջացնող դրսևորումներ: Այս տեսակետից մենք հպարտանալու շատ բան ունենք, քանզի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մեր պատմության ու մշակույթի ոսկետառ այցետոմսը հարուստ թանգարաններն են:
Լոռու մարզի առաջիկա տարիների ծրագրերում մեծ տեղ է հատկացված տուրիզմի զարգացմանը: Մարզում գործող 11 թանգարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները տուրիզմի զարգացման, մեր ժողովրդին հազարավոր օտարերկրացիների ներկայացնելու գործում մեծ խնդիրներ ունեն թանգարանների աշխատողները, էքսկուրսավարները: Վստահ եմ, որ այդ պատասխանատու գործը նրանք պատվով են կատարում՝ մշտապես ներ դնելով նոր ու առաջավոր մեթոդներ:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում հաջողություններ: