Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
02.05.2017
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Հայ մարդու համար աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև իր ձեռքբերումների, իր մշակույթի , իր բնավորության այցետոմսը՝ բազմաթիվ երկրներում, որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք:
Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում: Մենք շարունակում ենք աշխատանքային լավագույն ավանդույթները գյուղատնտեսության, հանքային ու թեթև արդյունաբերության մեջ, ուսումնական և առողջապահական ոլորտներում, ամենուր, որտեղ բարիք և օգտակար պայմաններ պետք է ստեղծել: Մեր աշխատանքով պետք է հայրենիքը հզորանա, քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով նորարարությունները, աշխատանքի կազմակերպման, աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և հանուն մեր Լոռու, մեր երկրի զարգացման: