Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ
14.04.2017
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Մեր նորանկախ երկրում պետական քիչ կառույցներ կան, որ պատիվ ունենան նշելու իրենց տարեգրության շուրջ մեկ դարը: Դուք այս տարի նշում եք Հայաստանի ոստիկանության 99-ամյակը, և դա ինքնին վկայությունն է այն բանի, որ Ձեր դժվարին, անչափ պատասխանատու աշխատանքը միշտ անհրաժեշտ ու կարևոր է դիտվել մեր ժողովրդի կողմից ու պետության համար՝ անկախ այն բանից, թե ինչ հասարակարգ է եղել երկրում:
Ինչպես որ մեր նորանկախ երկիրը, այնպես էլ՝ նրա ոստիկանությունը կայացման ու ամրապնդման կարևոր շրջան անցան: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկանները դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ և հերոսական կեցվածք:
Հայաստանի ոստիկանությունը, նրա շարքում Լոռու մարզի ոստիկաններդ, ներկայացնում եք այդ մեծ տարեգրությունը ժառանգողներին և աննկուն շարունակողներին՝ բարձր պատրաստականությամբ իրականացնելով ձեր գործունեությունը փոփոխությունների, բարելավումների դժվարին ճանապարհով:
Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում մեծապես գնահատում է այն դժվարին