Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ
24.03.2017
Սրբազան հայր:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Արդեն քսան տարի է, որ Դուք Գուգարաց թեմում արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն, հանդուրժողա-կանություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սրտում և հոգում:
Ձեր ջանադիր գործունեությամբ ձևավորվեց ու զարգացավ Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ այսօր մարզում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում` նպատակաուղղված կարիքավոր տնանկներին հուսալի օթևանով ապահովելուն, Մայր հայրենիքի և սփյուռքի, Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, Հայոց բանակի զորացմանը:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: