Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

07.03.2017

Թանկագին կանայք, մայրեր և քույրեր.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է, որ մենք վերահաստատենք մեր անկեղծ զգացմունքները  Ձեր նկատմամբ:  Դուք մեզ համար թանկ եք բոլոր օրերին:

Լոռու կանայք իրենց արժանապատիվ վարք ու բարքով, մայրական հոգատարությամբ ու անպարփակ սիրով, ընտանիքում, տնտեսության մեջ ունեցած անդուլ աշխատանքով ու վաստակով, իրենց հասարակական ակտիվությամբ եղել և մնում են մեր խորին երախտագիտության ակունքն ու հասցեատերը:

Ի դեմս Ձեզ` մենք մեծարում ենք մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին, քանի որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում դուք ստանձնել եք յուրահատուկ դերակատարում:

Մենք հպարտությամբ ենք նշում, որ բոլոր բնագավառներում ու ոլորտներում մշտապես զգում ենք Ձեր անփոխարինելի ներկայությունն ու վաստակը` լինի դա Հայոց բանակում, քաղաքական-հասարակական կյանքում, գյուղատնտեսության, մանկավարժության, առողջապահության, մշակույթի բնագավառներում, արդյունաբերության մեջ, թե` իրավապահպան մարմիններում:

Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ: Սահմանադրական բարեփոխումներն այս գործընթացն ավելի  խորացնելու միտում ունեն, և վստահ ենք, որ մեր երկրում, ժամանակի հետ, կանանց ավելացող դերակատարությունն իր հերթին շարունակաբար ամրացնելու է խաղաղ համակեցության, արդար աշխատանքի և ստեղծարարության առաջնային համարվող ուղղորդիչները:

Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը»:

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:17:10