Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ
06.10.2016
Հարգելի բարեկամներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի օրվա առթիվ:
Գյուղական համայնքի դպրոցական գրադարանից մինչև Մատենադարան, անգնահատելի մեծ դեր են կատարում սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Լոռու մարզի գրադարանների մասնագետներն ու մատենագետները ևս, մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը, մարդկության կուտակած գիտելիքների պահպանմանն ու նոր սերունդներին դրանց հետ հաղորդակից դարձնելուն:
Ձեր օգտաշահ գործը տեսանելի է և բարձր գնահատանքի արժանի:
Կրկին շնորհավորելով Գրադարանավարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բարեկեցություն: