Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

05.09.2016

 Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հարգելի աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր մարզի համար թե նախարարության, և թե նրա փրկարարական ծառայության մարտունակ ջոկատի՝ Լոռու մարզային փրկարարական վարչության ստեղծումը պարզապես հրամայական էր: Դուք արդեն հասցրել եք ոչ միայն կայանալ, այլև դառնալ Լոռու մարզի բնակչության համակրանքն ու վստահությունը վայելող, բարձր չափանիշների համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:
Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:
Ժողովրդի այսպիսի վստահությունը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Անելիքները շատ-շատ են և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:
Վստահ եմ, որ դուք՝ Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատողներդ, ձեզ հատուկ անձնվիրությամբ ու գրագետ պատրասականությամբ նոր հաջողություններ կգրանցեք նաև այդ ոլորտներում:
Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության պաշտպանության ձեր առաքելությունը:
Մաղթում եմ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38